Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ պետություն՝ մեկ դրոշ». Արցախի դրոշը ներկելով վերածել են Հայաստանի դրոշի

Ապրիլ 08,2022 13:25

Օպերայում «Արցախը Հայաստան է. մեկ պետություն՝ մեկ դրոշ» խորագրով ակցիա են իրականացրել և ներկել ապրիլի 5-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից տեղադրված Արցախը դրոշը` ներկով ծածկելով Արցախը Հայաստանից բաժանող սպիտակ հատվածը, հայտնում է ԱԺԲ-ն:

Ավելի ուշ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։

Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930