Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանին են ներկայացրել «SOS Արևելքի քրիստոնյաներ»-ի կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը

Հունիս 01,2022 17:56

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:

Երկրի ղեկավարին ներկայացվել է կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդաց տան կապիտալ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու, ինչպես նաև գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության նախաձեռնողականությունը, նշել, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են հետպատերազմական իրավիճակին հատուկ դժվարություններն ավելի արագ հաղթահարելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Հակոբավանք վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930