Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ Դադիվանքն անցնի իրենց լիարժեք վերահսկողության տակ». Արցախի թեմի առաջնորդ

Հունիս 06,2022 11:14 Share

Aravot.am-ը Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանից մեկնաբանություն խնդրեց մամուլում եղած այն տեղեկության  վերաբերյալ, ըստ որի` Ադրբեջանը ռուսական կողմին առաջարկել է Դադիվանքում հայ հոգևորականներին փոխարինել Մոսկվայի պատրիարքարանի՝ Բաքվի Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականներով։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Չեմ կարծում, որ ադրբեջանցիները նման քայլի չեն գնա, կգնան, նման քայլերն իրենց համար ընկալելի են: Դրանով իրենք ուզում են ամեն ինչ անել, որպեսզի Դադիվանքն անցնի իրենց լիարժեք վերահսկողության տակ: Եվ այս հարցով իրենց համար ընկալելի են հնարավոր բոլոր քայլերը, որոնք չեմ կարծում, թե ընկալելի կլինեն ռուս ուղղափառ եկեղեցու համար»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Վրթանես սրբազանի խոսքով. «Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից, որը մեր ավանդական եւ հազարավոր տարիներ քույր եկեղեցին է, նման քայլի գնալը կնշանակի, որ լուրջ բաներ են ստեղծվում երկու եկեղեցիների միջեւ: Այնպես որ՝ չեմ կարծում, թե նման քայլ կլինի: Մյուս կողմից՝ համոզված եմ, որ ադրբեջանական կողմը նման մտածումներ ունեցել է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930