Լրահոս
Օրվա լրահոսը

Սունդուկյանի անվան թատրոնը՝ սկանդալային պաստառների մասին

Հունիս 07,2022 23:55

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարություն է տարածել «ТНТ»-ի աստղերի մասնակցությամբ Երևանում նախատեսված «Залечь на дно в Ереване» ներկայացման պաստառների վերաբերյալ: Հիշեցնենք, որ պաստառի լուսանկարում շոուի դերասանները մերկ մարմինները ծածկել են հայկական լավաշով։

Սա զայրույթ է առաջացրել հայկական տիրույթում, կազմակերպիչներին մեղադրել են սրբապղծության, հայկական արժեքների և մասնավորապես լավաշի հանդեպ հարգանքի բացակայության համար։ Հիշեցրել են, որ հայկական լավաշը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։

«Սիրելի հանդիսատես, Այսօր համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ հարկ ենք համարում մանրամասնել․

ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի,

բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ

բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՎ ՉԻ ՍՏԱՑԵԼ թատրոնի համաձայնությունը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել պաշտոնական նամակով»,- ասվում է թատրոնի տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930