Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Արցախում հանդիպեինք նրանց հետ, կհասկանային, որ իրենց լիդերներն իրենց խաբում են․ Էդմոն Մարուքյան. «Ա1+»

Հունիս 10,2022 23:03

«Արցախի ընդդիմադիր ակտիվիստները չեն համաձայնել առանց ձայնագրության փակ հանդիպմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախ կատարած իր այցելությանը։

Հիշեցնենք, որ Արցախ գտնվելու օրերին հրապարակումներ եղան, որ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են հանդիպել նրա հետ։ Է․Մարուքյանը պարզաբանում է, որ ինքը հանդիպել է ընդդիմադիր որոշ պատգամավորների հետ, որոնք փոխանցել են, որ հանդիպում են ցանկանում նաև ընդդիմադիր ակտիվիստները։ Ինքը համաձայնել է, բայց առաջարկել է, որ հանդիպումը լինի փակ, առանց ձայնագրության, և ինքը կպատասխանի նրանց բոլոր հարցերին։

Ակտիվիստները չեն ընդունել առանց ձայնագրելու հանդիպման առաջարկն ու հանդիպումն այդ պատճառով չի կայացել։

«Թույլ չէին տալիս, որ իրենց երիտասարդներն անկեղծ խոսք լսեն։ Եթե հանդիպեինք, կհասկանային, որ իրենց լիդերներն իրենց խաբում են»,- հավելեց նա։

Է․Մարուքյանն անդրադարձել է նաև Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ մասնավորապես Ադրբեջանին Նախիջևանի հետ կապող ճանապարհին, որը նրա ներկայացմամբ ունենալու է պարզեցված ընթացակարգ։

Է․Մարուքյանը չգիտեր, թե դա ինչ է նշանակում, բայց գտնում է, որ եթե Հայաստանն Ադրբեջանին նման ճանապարհ է տալիս, ապա նույն կարգավիճակով ճանապարհ պետք է ստանա։ Օրինակ՝ Նախիջևանից դեպի Իրան գնացող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930