Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցնելով մեքենայի կառավարումը՝ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու

Հունիս 30,2022 23:54

Հունիսի 30-ին ժամը 18։00-ին, ոստիկանության հերթապահ մասում  հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 33բ հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության  հերթապահ օպերատիվ խումբը պարզել է, որ 17:55-ի սահմաններում, նշված հասցեի դիմացի ճանապարհահատվածում Մ. Ծ.-ն (ծնված 1970թ.) ,  վարելով  «MITSUBISHI AIRTREK» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով մեքենայի կառավարումը,  նշված հասցեի դիմացի մայթին, վրաերթի է ենթարկել Գ. Գ.-ին (ծնված 1984թ.)  և Ք. Մ-ին (ծնված 1980թ.)։

Պատահարի հետևանքով վերջիններս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

 

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930