Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջուրը ցեխոտ է, մեջը՝ ճիճուներ». ահազանգում են Գեղամասար համայնքի բնակիչները. «Ժողովուրդ»

Հուլիս 22,2022 09:22

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, մեր երեխաները հիվանդացել են, որովհետեւ օգտվում են գետի ոռոգման կեղտոտ ջրից»:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ եւ նրան փոխանցեց Գեղամասարի բնակիչների բողոքը: Մարզպետին ուղղված մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ: «Պարզվում է, որ 8 ընտանիք խմելու ջրի խնդիր ունի։ Առաջիկա ծրագրերում դա իրականացվելու է, իսկ վերեւի կապտաժի մաքրման աշխատանքները հանձնարարել եմ, որ կատարեն: Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031