Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է լքված հողատարածքները ներդրողներին փոխանցելու ուղիները. Քերոբյան

Հուլիս 22,2022 20:00

Արդյունաբերության ոլորտում ներդրողները, որոնք ցանկանում են կառուցել նոր գործարաններ, աջակցության նոր սխեմա կստանան պետությունից. «Դա ենթակառուցվածք է՝ ներդրումների դիմաց»,-այսօր այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա մասնակցում էր «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» ԱՄՆ ՄԶԳ ծրագրի կողմից մշակված Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին:

«Շուտով կներկայացնենք մանրամասները։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, թե ինչ պայմաններով եւ ինչպիսի ենթակառուցվածք կարող է ստանալ ներդրողը։ Հիշեցնեմ, որ խոսքը արդյունաբերական ներդրողների մասին է»,-ասաց պարոն Քերոբյանը:

Նա նաեւ հայտնեց, որ մինչեւ 2023 թ. մարտի վերջ ՀՀ կառավարությունը կորոշի՝ ինչպես խոշոր հողատարածքներ հատկացնել ագրոբիզնեսի ոլորտում ներդրումներ անողներին: Ըստ Վահան Քերոբյանի, ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկել հողային բարեփոխումները, որոնց նպատակը լքված հողերի վերադարձն է։ Նրա տվյալներով, Հայաստանում վարելահողերի մոտ 50 տոկոսը պարզապես չի օգտագործվում. «Մասնավորապես, քննարկվում են այդ հողատարածքը ներդրողներին փոխանցելու ուղիները՝ չխախտելով այդ հողամասերի սեփականատերերի իրավունքները։ Որպես տարբերակներից մեկը՝ դիտարկվում է վարձակալության հանձնելու հնարավորությունը։ Բայց, իհարկե, ներդրողներին կհետաքրքրեն միայն 5, 10 կամ ավելի հեկտարանոց խոշոր հողակտորները։ Ուստի կառավարությունում աշխատանքային խումբ է  ստեղծվել, որը ցուցակագրում է միմյանց մոտ գտնվող չօգտագործվող գյուղատնտեսական հողատարածքները։ Նման աշխատանք մենք արդեն իրականացրել ենք երեք գյուղական համայնքներում։ Այժմ աշխատանքներ են տարվում իրավական դաշտի ուղղությամբ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031