Լրահոս
Օրվա լրահոսը

Հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու եմ Հայաստանը Իսպանիայի Պրիմերայում. Լուան Բարբոսա

Հուլիս 28,2022 15:15

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ:

Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»:

«Պալմա ֆուտզալը» գալիք մրցաշրջանում հանդես կգա ՈւԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի էլիտ ռաունդում:

Լուանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստը, որը հանդես կգա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում:

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով. «Շատ երջանիկ եմ։ Սա երազանք էր և նպատակ միևնույն ժամանակ. խաղալ աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում՝ Իսպանիայում։ Այժմ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ ակումբիս՝ հասնելու մեծ նվաճումների։

Չգիտեի, որ Հայաստանը ներկայացնող առաջին ֆուտզալիստն եմ, որը հանդես է գալու Իսպանիայի Պրիմերայում։ Առավել քան հպարտ եմ, որ իմ խաղով ներկայացնելու և բարձր եմ պահելու Հայաստանի պատիվը»։

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031