Ոստիկանությունը Sputnik Արմենիայի հարցին ի պատախան պարզաբանել է Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը։
«Բերման է ենթարկվել 3 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 (ոստիկանին հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման հետ կապված իր պարտականությունների կատարման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելը)»:
Միջադեպի այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնում։
📌Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան սոցիալական կայքերում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում հայրենասիրական երգեր երգող մի խումբ երիտասարդների։ Երիտասարդների ու իրավապահների միջև կոնֆլիկտ էր ծագել։
Կարդացեք նաև
Այս օրերին Հայաստանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել է Գիտության ճամբար։


















































