Լրահոս
Օրվա լրահոսը

Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված միջոցառում

Սեպտեմբեր 18,2022 22:58

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ՝ կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 17-ին կայացել է նախարարի հանդիպում-քննարկումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ դաշնային քաղաքականության վերաբերյալ սեմինարի մասնակիցների հետ:

Նույն օրը Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում տեղի է ունեցել Արցախի անվտանգությանն ու ազատությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում նախարարը հանդես է եկել ելույթով։

Ներկաները մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող թեմաների շուրջ։

Նախարարը կարևորել է Հայ դատի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Արցախին մշտապես սատարելու գործում։

Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

ԱՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930