Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության օրը եթեր է հեռարձակվել թեկնածուի հետ հարցազրույց․ ահազանգ Սիսիանից

Սեպտեմբեր 24,2022 15:47

Սեպտեմբերի 24-ին Հանրային  հեռուստաընկերության լրատվականի հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել Սիսիան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի հետ հարցազրույցը, որի վրա նշված էր «Կրկնություն» լուսագիրը։

Aravot.am-ը կենտրոնական ընտրական հանձնաժողով գրավոր հարցում էր ուղարկել պարզաբանումների համար։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը օպերատիվ արձագանքեց՝ նշելով, որ անկախ  «կրկնություն» բառի առկայությունից,  ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ քարոզչությունը քվեարկությունից մեկ օր առաջ արգելվում է։ Ըստ նրա՝ արդեն ահազանգը ստացել էին տեղի թեկնածուներից։ «Դիմել ենք Հանրային հեռուստաընկերություն, որպեսզի կանխարգելենք հետագա ցուցադրությունը, գրությամբ դիմելու ենք նաեւ ՀՌՀ-ին՝ միջոցներ կիրառելու համար, ինչպես նաեւ հետագայում այս հանգամանքը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա կդարձնենք»,-հավաստիացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930