Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱՀ պաշտոնյաները չեն կիսում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, ինչո՞ւ են հանդիպում նրա հետ

Սեպտեմբեր 29,2022 23:59

«Ապառաժ». ԱՀ նախագահի, ԱԳ նախարարի կողմից հայտարարվել է, որ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչման հիմքով, մենք ձգտում ենք անկախության միջազգային ճանաչման: Այս մասին սեպտեմբերի 29-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հարցին:

Պատգամավորը տարակուսանք է հայտնել, որ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ են ունենում ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա համարող, Արցախը որպես բեռ ներկայացնող առաջին նախագահի հետ, ով իր կարծիքն Արցախյան շարժման տարիներից ի վեր չի փոխել: «Եթե ԱՀ կառավարությունը, նախագահը չեն կիսում այդ տեսակետը, ինչո՞ւ են հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ մնացածների հետ՝ ոչ: Դրան հակառակ Դիմադրության շարժումն ամեն ինչ անում է հանուն հայկական Արցախի, հանուն նրա, որ ոչ հայանպաստ փաստաթուղթ չստորագրվի»,- նշել է Արթուր Մոսիյանը:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ ինքը մի անգամ է հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, մյուսների հետ էլ հանդիպումներ լինում են և նախագահի և ԱԳՆ և իր կողմից: «Արցախը և ընդհանրապես հայ ժողովուրդը պետք է շարունակի պայքարը, որպեսզի մեր ինքնիշխանությունը, մեր հավաքական և անհատական իրավունքները ամբողջությամբ պաշտպանված ու ապահովված լինեն՝ այդ թվում Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում, սեփական ճակատագիրը կերտելու իրավունքը»,- ավելացրել է ԱՀ պետական նախարարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930