Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան․ ՌԴ դեսպանատանը քննարկվել են արդիական հարցեր, ակտուալ օրակարգ․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2022 11:00

Հոկտեմբերի 13-ին տեղեկացրել էինք, որ երեկոյան ՌԴ դեսպանատանը հանդիպում է կայացել։ «Հրապարակի» տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են ՌԴ դեսպանատուն մտնում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Արա Սահակյանը, Արամ Վարդեւանյանը եւ այլք։

Մեզ հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն ասաց, որ բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են ներկա եղել հանդիպմանը, սակայն զերծ կմնա մանրամասներ ներկայացնելուց, քանի որ ինքը դրա իրավասությունը չունի։

«Միայն կարող եմ ասել, որ մասնակցել են Հայաստանում տարբեր կուսակցությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, ովքեր աջակցում են Ռուսաստանի Դաշնությանը եւ դա չեն թաքցրել երբեւիցե իրենց քաղաքական հայտարարություններում։ Այսօր էլ գտել ենք, որ կա քննարկման խնդիր, կան հարցեր, որոնք մշտապես քննարկվում են հայ-ռուսական տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանի հետ միասին։ Ընդամենը կարող եմ ասել, որ եղել է այդպիսի հանդիպում՝ ոչ պաշտոնական հանդիպում»,- ասաց Բաբայանը։
Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, մեր զրուցակիցն ասաց, որ քննարկվել են արդիական հարցեր, ակտուալ օրակարգ, սակայն չմանրամասնեց հարցերի շրջանակը։

Նաեւ տեղեկացանք, որ ռուսական կողմին բավականին մտահոգում է նաեւ Արեւմուտքի՝ տարածաշրջանային գործընթացներին այդքան աշխույժ ներգրավվելը։ Տեղեկություններ կան, որ հանդիպման մասնակիցներն ավելին են սպասել, սակայն քննարկման օրակարգը ոչ մի արտառոց կետից բաղկացած չի եղել։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31