Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների վերաբերմունքը ԶԼՄ-ի ու լրագրողի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում նրանց անխոչընդոտ աշխատանքը․ Արման Թաթոյան

Հոկտեմբեր 16,2022 23:19

Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,

Շնորհավոր Հայ մամուլի օրը: Մենք պետք է իրապես գնահատենք անկախ ու պրոֆեսիոնալ մամուլի դերը մեր երկրում ու լրագրողների աշխատանքը՝ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքով:

Պաշտոնյաների վերաբերմունքը ԶԼՄ-ի ու լրագրողի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում նրանց անխոչընդոտ աշխատանքը:

Լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով է քաղաքացին տեղեկանում, թե ինչպես է պետությունն աշխատում ու այդ կերպ կարողանում վերահսկել այն. ձեզ պետք է աջակցել հանուն երկրում իրավունքի գերակայության ու ժողովրդավարության, գիշեր ու ցերեկ գործը պետք է գնահատել արժանապատիվ վարձատրությամբ:

Լրագրողների աշխատանքը լի է փորձություններով, մամուլի դեմ ոտնձգությունները պետք է արժանանան պետության պատշաճ արձագանքին, որ բացառվի անպատժելիությունը:

Այլակարծությունը պետք է ոչ թե արժանանա անհանդուրժողականության, այլ հաշվի առնվի պետության որոշում կայացնողների կողմից` ի շահ երկրի:

Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը:

Արման ԹԱԹՈՅԱՆ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31