Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկեք մորս, եթե նա դեռ ողջ է». «Ազովստալ»-ում գերեվարված 108 կին ազատ է արձակվել Ուկրաինայի և ՌԴ-ի միջև գերիների փոխանակման արդյունքում

Նոյեմբեր 04,2022 16:13

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ազատ արձակված գերիների ընտանիքներում ուրախություն է, սակայն իրավապաշտպաններն ասում են, որ անհայտ թվով ուկրաինացիներ, ներառյալ նրանք, ովքեր գերի են ընկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, դեռևս պահվում են Ռուսաստանում և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում:

«Նա դիմացել է այդքան, որպեսզի գրկի մեզ»,-կիսվել է գերու մայրը։ Որդու՝ Յուրիի 24-ամյակը լրացավ գերության մեջ: Նա Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններից էր: Մայիսին ռուսների կողմից գերի ընկնելուց հետո նիհարել է 30 կիլոգրամով։ Հարազատները նրան հանդիպել են Կիևում՝ ազատ արձակվելուց մեկ շաբաթ անց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930