Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվեց

Նոյեմբեր 11,2022 14:46

Aravot.am-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Բերդի համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ նրա լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 13-ին։

Նշենք, որ Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10-ի առավոտյան՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք՝ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը  2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր և ազատ է արձակվել մեկ ամիս առաջ։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը։ Նոյեմբերի 10-ին կայացած Բերդի ավագանու նիստում համայնքապետ է ընտրվել նույն դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հարություն Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930