Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել Խանջյան փողոցի բնակարաններից մեկում. կա զոհ

Նոյեմբեր 21,2022 13:04

Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 43 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։ Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին և դուրս բերել:

Այրվել է անկողինը և ջերմահարվել մահճակալը։

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930