Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի վարչապետի համար այդ ձեւաչափը կորցրել է իր սրությունը»․ Տիգրան Խզմալյան

Նոյեմբեր 29,2022 18:12

«Երեւի վարչապետի համար այդ ձեւաչափը կորցրել է իր սրությունը, որովհետեւ եթե նախկինում մենք հանդիպում էինք ամեն ամիս ամրագրված օրերի, ապա հիմա հանդիպումներն արտահերթ են ու ավելի կարճ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներին։

«Նա մեզ հետ ավելի շատ հանդիպում է ինչ-որ կարեւոր գործողություններից առաջ։ Օրինակ՝ Նյու Յորք մեկնելուց առաջ կամ ՀԱՊԿ-ի հանդեպ նոր քաղաքականություն ձեւակերպելուց առաջ։ Այնպես որ, մենք քննարկում ենք հրատապ հարցերը։ Ափսոս, որ ժամանակ չի մնում ավելի հեռանկարային ու հիմնաքարային հարցեր քննարկելու համար, բայց, ըստ երեւույթին, այս պահի քաղաքականությունը պահանջում է արագ որոշումներ։  Մենք տեսնում ենք, որ հիմա դրանք ընդունվում են, եւ ես ուրախ եմ, որ կուսակցության տեսակետները տեղ են գտնում պետական քաղաքականության մեջ»,-հավելեց Տիգրան Խզմալյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930