Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակված հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ 1000 հայերեն համարժեքներ

Դեկտեմբեր 12,2022 18:01

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(34-րդ թողարկում)

Լեզվի կոմիտեի հրապարակած երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ որոնել ցանկալի բառը (լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/)։

Ուրախ ենք, որ օտար բառերի հայերեն համարժեքները ներկայացնելու նախաձեռնությունը օգտակար է եղել և շարունակում է լինել շատերի ուղեկիցը խոսքը օտար բառերից մաքրելու ճանապարհին։

Հուսով ենք, որ գիտական, պաշտոնական, մասնագիտական, առօրյա այս բառերի հայերեն համարժեքները կամրակայվեն մեր գրավոր և բանավոր խոսքում։

անլիմիթ(իդ) – անսահմանափակ, անսահման
անմյութ – ձայնը միացնել
բեյզիք – 1․ հիմնական 2․ տարրական
բեյքըրի – հացի / թխվածքի փուռ, խանութ
բրեյնսթորմինգ – մտագրոհ
դենացիոնալիզացիա – ապազգայնացում
դիվայս – սարք, հարմարանք
լիրիկա – քնարերգություն
հեյթ սփիչ – ատելության խոսք
մյութ – ձայնը անջատել
սքիլ – հմտություն
սքիփ – բաց թողնել
վեստերնիզացիա – արևմտականացում
վեստիբյուլ – նախասրահ, սպասասրահ, ճեմասրահ
ֆոտո – լուսանկար (նկար)

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031