Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետը առաջարկեց դեսպանին, որ ԱՄՆ-ն կատարեն անհրաժեշտ օժանդակութիւնը Բերձորի միջանցքը վերաբանալու աշխատանքներուն գծով

Հունվար 11,2023 23:23

Այսօր՝ Չորեքշաբթի, 11 Յունուար 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Լիբանանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպան Տորոթի Շիան: Հանդիպման ներկայ էր նաեւ դեսպանին փոխանորդը եւ մարդկային իրաւանց պատասխանատու Կայ Լին:

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու Լիբանանի ներկայ կացութեան եւ յատկապէս անդրադառնալու նախագահական ընտրութեան եւ ընկերատնտեսական տագնապին:

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ Արցախի պարզած ներկայ մտահոգիչ կացութեան եւ առաջարկեց դեսպանին, որ Միացեալ Նահանգներ կատարեն անհրաժեշտ օժանդակութիւնը Բերձորի միջանցքը վերաբանալու աշխատանքներուն գծով՝ մղուած մարդասիրական մտահոգութենէ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031