Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների, անթաղ դիակների ֆոնին մարդը Էստոնիայում դաշնամուր էր նվագում». Խաչիկ Մանուկյանը՝ նախագահի մասին

Հունվար 18,2023 16:35

«Կասեի `ծերունական մառազմ է ապրում, եթե չիմանայի դրա կենսագրությունը, հիշում եմ՝ տարիներ առաջ երբ Խորեն Աբրահամյանի դեմ հարձակում էին կազմակերպել, ինչպես էր դա մասնակցում էդ գրոհներին»,- «Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի՝ հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքերին: Բեմադրիչը մասնավորապես ասել էր, որ զոհված տղաների ծնողները բավական է սգան, թող հպարտանան, արցախցիներն էլ անվրդով կապրեն ադրբեջանցիների հետ եւ այլն:

«Կոմիտասի նման հանճարը խենթության հասավ՝ տեսնելով իր ազգի տառապանքները, վիշտը, կոտորածները, իսկ այսպահական գոյանքները թուրք են փառաբանում ու ծննդյան օրեր նշում, գնում, թավալվում են իշխանություն կոչվածների ոտքերի տակ…Մինչդեռ սրա- նրա լրտեսը լինելով եկան, իշխանությունը զավթեցին ու հիմա էլ ասում են, թե ամենաապահով տեղը Թուրքիայի ստամոքսն է…Որ էդպես է, ինքներդ գնացեք եւ մխրճվեք այնտեղ»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:

Խաչիկ Մանուկյանի խոսքով, «Նրանք, ովքեր պետություն են ոչնչացրել, այսօր խոսում են պետական արժեքներից: Դուք ուր, պետական արժեքները ուր: Ափսոսում եմ, որ Նոր տարվա շեմն անցանք պարտության սիմվոլներով: Մենք հաղթանակների ակնկալիքներ չենք կարող ունենալ, որովհետեւ պարտության սիմվոլներն ենք վեր հանած տանում, սա է իսկությունը…Իսկ ոմանք, որ ծափահարում են իշխանություններին, այն ողորմելի բանակն են, որ միշտ բոլոր իշխանությունների կողքն են վազում…Այն իշխանությունների, որոնք բոլոր հաղթանակները ոչնչացրել, դուրս են մղել, ասել սիրելի ժողովուրդ, դու պիտի սգաս, քեզ սգավորի կերպարն է սազում, քեզ խինդ ու ուրախությունը չեն սազում…

Իրականությունը սա է, որ Նոր տարվա շեմն անցանք գերիներով, անթաղ դիակներով, եւ այս ամեն ինչի ֆոնին` մարդը (Վահագն Խաչատուրյանը-Գ.Հ.) Էստոնիայում դաշնամուր էր նվագում: Հաջորդ անգամ երեւի գնալու է զուռնա փչի, մյուս անգամ քոչարի կպարի՝ ՔՊ-ական խմբով: Սրանք մեզ բոլորիս ծաղրում են…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031