Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՞ս ամաչում, աշխարհ, ի՞նչ ես ուզում այս ժողովրդից»․ Նկարիչը ստեղծագործել է Բերձորի միջանցքի թեմայով

Հունվար 25,2023 16:16

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը պատրաստվում է հոբելյանական ցուցահանդեսի, որտեղ վերջին տարիների աշխատանքներն են ներկայացվելու։

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետն ասաց, որ դրանից մեկն էլ թշնամու կողմից Բերձորի միջանցքի շրջափակման թեմայով է։

Ժողովրդական նկարիչն ասում է՝ շատ է ազդվել պատերազմից, իր խոսքով՝ մեր երկրի հանդեպ թշնամությունից ու այդ թեմաներով մի քանի կտավներ է ստեղծել։


«Բերձորի միջանցքը փակելու թեմայով աշխատանքը երկու շաբաթ առաջ է ստեղծվել։ Այնքան մեծ ցավ եմ ապրում, զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է 21-րդ դարում Հայաստանն այսպիսի վիճակում հայտնվել․․․Միշտ մտածել եմ, որ 21-րդ դարը մեր երկրի ծաղկման, զարգացման համար բարենպաստ շրջան է լինելու։ Ափսոսում եմ, որ չկարողացանք օգտվել մեր հաղթանակների պտուղներից, չկարողացանք այնպես ղեկավարել մեր երկիրը, որ ավելի հզոր ու ավելի իմաստալից դառնար»,-ասում է Փարավոն Միրզոյանը։

Ժողովրդական նկարիչը նշում է․ «Մեր ազգը տաղանդավոր ազգ է, գովելու համար չեմ ասում։ Գիտենք, որ կարող է քարից ցորեն ստեղծել, հաց քամել։ Այդ շնորհքը մեր ժողովուրդն ունի, դրա համար եմ ցավ ապրում, որ այսօր այս վիճակում ենք․․․Այս ամենը մեջս եռում էր, ու այս նկարը դրա համար ծնվեց։ Գիշերով եմ նկարել։ Ես ընդհանրապես չեմ նկարում գիշերները, ես լույսն եմ սիրում, առավոտ շուտ եմ ստեղծագործում․․․Բայց էլ չէի դիմանում․․․Ախր չորս կողմից գազանի նման հարձակվել են մի փոքր ժողովրդի վրա, աշխարհ, ի՞նչ ես ուզում։ Ես բոլորին եմ մեղադրում՝ Եվրոպայից մինչեւ Ամերիկա, բոլորին, որ այս հրաշալի ժողովրդին այդ օրն են գցել։ 120 հազար հայ մարդ Արցախում տանջվում է, չե՞ս ամաչում, աշխարհ, ի՞նչ ես ուզում այս ժողովրդից»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ցուցահանդեսի մասին՝ առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031