Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու մեջ». Արամ Սարգսյան

Մարտ 09,2023 20:50

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտի 7-ին Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով: Ստացվում է՝ Բաքուն ռուս խաղաղապահներին ոչ միայն չի վստահում, այլև մեղադրում է ապօրինի ռազմական տեխնիկա տեղափոխելու, կողմնակալության և տարածաշրջանում իրավիճակը լարելու մեջ։

Կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ ոչ միայն պետք է հերքի, այլև այդ հայտարարությունը հիմք ընդունելով՝ դիմի Մինսկի խմբի եռյակին և ՄԱԿ ԱԽ-ին հակամարտող կողմերի, և մասնավորապես Ադրբեջանի, վստահությունը վերականգնելու, տարածաշրջանում վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով՝ ՌԴ խաղաղարարների զորախումբը ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատ ունեցող, բազմազգ խաղաղապահներով փոխարինելու խնդրով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031