Պարզ է, որ հանրային պահվածքը ձեւավորվում է իշխանության առաջին դեմքերի օրինակով, եւ նրանք են այս ամենի գլխավոր մեղավորը։
Չի կարող ամեն ելույթում հանրային որեւէ օղակի կամ անձի վիրավորող վարչապետի վարքը մյուսների եւ հատկապես իր թիմի կողմից չընդօրինակվել։
Չի կարող հայ տղամարդկանց վախկոտ ու դասալիք անվանող, տարեց գյուղացիներին դասեր տվող տիկնոջ խոսքը հետեւանքներ չունենալ։
Չի կարող հանրային վայրում քաղաքացու վրա թքող պաշտոնյան անդաստիարակության օրինակ չծառայել։
Կարդացեք նաև
Չեն կարող իրար ծեծող ու հայհոյող պատգամավորները երկրով մեկ եղանակ չստեղծել։
Չի կարող նման իշխանություն ունեցող երկիրն այսքան խնդիրներ չունենալ։
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































