Լրահոս
Օրվա լրահոսը

Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 04,2023 11:09 Share

Ն. Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքում փաստացի ոչ միայն արդեն 3-րդ ամիսն է չունենք օմբուդսմեն, այլև խախտվում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին», սակայն մինչ այս պահը չի ներկայացվել։

Սա խորհրդարանական Հայաստանի համար ոչ այլ ինչ է, քան ապտակ երկրի օրենսդիր մարմնին:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930