Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլ 24,2023 19:20

Ապրիլի 24-ին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դիմաց տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։

Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

Արարողությանը նախորդել է Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում մատուցված պատարագը, որի ավարտին կատարվել է Բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։

Նշենք, որ արարողության ավարտին դեսպան Վ․Հարությունյանն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է թեմին կից գործող «Տապան» թանգարան, որտեղ բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախորդ դարասկզբին լույս տեսած համաշխարհային մամուլի անդրադարձերին։

 

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել