Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ոլորտներում է հնարավոր օգտագործել «ArmSat-1» արբանյակի լուսանկարները

Մայիս 05,2023 12:46

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, ներկայացրել է այն ոլորտները, որոնցում օգտագործվում են հայկական առաջին «ArmSat-1» արբանյակի կողմից արված լուսանկարները։
««ArmSat-1» արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարներն օգտագործվել են հիմնականում նկարահանող սարքի կարգաբերման աշխատանքների համար։ Արբանյակի կողմից արված տիեզերալուսանկարները հնարավոր է օգտագործել գյուղատնտեսության (չօգտագործվող հողերի վերհանում, բերքի կանխատեսում և այլն), բնապահպանության (կանաչապատ տարածքների, ջրային և բնական այլ ռեսուրսների մշտադիտարկում և այլն), քաղաքային պլանավորման և սահմանների մշտադիտարկման համար», – պատասխանել են նախարարությունից։

Նախարարությունը միաժամանակ չի տրամադրել արբանյակի կողմից արված լուսանկարները։
«Ոչ բոլոր տիեզերալուսանկարներն ու կոորդինատներն են (մենք խնդրել էինք տրամադրել լուսանկարներ` նշելով նկարված տարածքի կոորդինատները. խմբ.) ենթակա հրապարակման», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031