Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայացք Արարատից». Երևանի պատմության թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես Չինաստանում

Մայիս 19,2023 14:08

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը:

Այն կազմակերպվել է ըստ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված պայմանագրի:

Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս՝ մայիսի 18-ից հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031