Լրահոս
Օրվա լրահոսը

Շահագործման է հանձնվել ավելի քան 320 000 քառակուսի մետր բնակարանային բնակֆոնդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար. Վահան Քերոբյան

Մայիս 19,2023 22:35

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 19-ին մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր 2023» հոբելյանական 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն իր բացման խոսքում նշել է․

«ՀՀ տնտեսությունը բավական բարձր աճի ուղեծրի վրա է, և անցած տարի մենք ունեցել ենք 12,6 տոկոս: Պետք է նշեմ, որ շինարարության ոլորտը շատ մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության աճի մեջ։ Անցած տարի Հայաստանում տնտեսական աճը շինարարության ոլորտում ավելի քան 12 տոկոս է կազմել, ընդ որում, շահագործման է հանձնվել ավելի քան 320 000 քառակուսի մետր բնակարանային բնակֆոնդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։

Տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում ավելի քան 1600 ընկերություն արդեն օգտվել է  ծրագրից և ձեռք  բերել 100 մլրդ դրամի սարքավորումներ, և այդ ամբողջ ծավալի մոտավորապես 20 տոկոսը ձեռք է բերվել շինարարական ընկերությունների կողմից»։

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031