Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ Լավրովի հանդիպմանը

Հունիս 14,2023 14:54

Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական ​​աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930