Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք. Փաշինյան

Հունիս 22,2023 14:31

Տաքսիների հետ կապված կանխիկի շրջանառությունը պետք է կրճատենք և միջնաժամկետում վերացնենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ տաքսիների շուկայի կարգավորմանը զուգահեռ նախատեսում են նաև խթանող միջոցառումներ իրականացնել, օրինակ` ապահովագրության, ավտոկայանատեղերի ուղղությամբ:

«Հիմա աշխարհում դա ընդունված է, որ տաքսիներում նաև պոս-տերմինալներ են տեղադրվում: Իհարկե, հիմա էլ անկանխիկ սմարթֆոնների հավելվածներով վճարելու հնարավորությունը կա, բայց սա էլ պետք է մեր հեռանկարում լինի: Այդ հարցում պետք է շահառուներին օգնության կանչենք: Օրինակ, շահառուներին պետք է տանք իրավունքներ, որ եթե շահառուները քարտով են երթևեկում, կամ կանխիկ դրամ չունեն և եթե տաքսիներում չկա անկանխիկ վճարելու հնարավորություն, մենք պետք է իրենց որոշակի հնարավորություններ տանք: Որովհետև դա շահառուի պարտավորությունը պետք է չլինի, որ ինքը կանխիկ կամ էլեկտրոնային դրամ ունենա, այլ ծառայությունը մատուցողի պարտավորությունը պետք է լինի: Եթե չկա այդ ծառայությունը, ուրեմն շահառուին պետք է տանք իրավունք դե յուրե չվճարելու: Շահառուն պետք է ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, ու գնա իր գործին»,-ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ վարչապետի թվարկածները իրենք ներառել են օրենքի նախագծում:

«Եվ ֆիզիկական անձանց դեպքում, և էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիների դեպքում, սահմանվել է պարտադիր պահանջ, որպեսզի ունենան էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա և էլեկտրոնային անդորրագիր: Այս օրենքը 2024 թվականի սեպտեմբերից կմտնի ուժի մեջ»,- նշեց Սանոսյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930