Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ ենք՝ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող վտանգները. Արամ Ա

Օգոստոս 08,2023 15:58 Share

ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին իր հայրապետական օրհնությունն է ուղարկել Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծայարգ

Տիար Դաւիթ Իշխանեան

Խորհրդարանի Նախագահ

Արցախի Հանրապետության

Ստեփանակերտ

Սիրելի´ Պրն. Իշխանեան,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ̉ողջունենք Ձեզ, եւ ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որպէս Խորհդարանի Նախագահ Արցախի Հանրապետության:

Արցախի դիմագրաւած ներկայ վճռական հանգրուանին, Ձեր ստանձնած առաքելութիւնը Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց: Ձեր առջեւ կը բացուին պատասխանատուութեան նոր, այլ դժուարին հորիզոններ: Մօտէն ճանչցած ըլլալով Ձեզ, վստահ ենք, որ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող բոլոր վտանգները:

Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Արցախի պետութեան ամրացման ու անոր քաջարի ժողովուրդին, ի խնդիր Արցախի անվտանգութեան ու անկախութեան:

Կ̉աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Ձեզի շնորհէ առողջութիւն եւ իմաստութիւն, որպէսզի կարենաք քաջաբար հետապնդել Արցախի իրաւունքները ու լուծել անոր առջեւ ծառացող տագնապները: Թող Աստուած պահէ ու պահպանէ մեր սիրելի ժողովուրդի զաւակները՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի:

Աղօթարար՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031