Լրահոս
Օրվա լրահոսը

Եղել ենք աշխատանքային ջերմ հարաբերությունների մեջ, հիմա էլ թշնամիներ չենք. Վիկտոր Մնացականյանը՝ Հայկ Մարությանի մասին

Օգոստոս 11,2023 15:48

Aravot.am-ը Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվեց՝ դուք Հայկ Մարությանի հետ ընկերներ եք եղել, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ փաստորեն դառնալու եք մրցակիցներ, այդ հարցին ինչպե՞ս եք վերաբերվում:

«Մենք եղել ենք ընդամենը աշխատանքային ջերմ հարաբերությունների մեջ, հիմա էլ թշնամիներ չենք: Երկուսս էլ գնում ենք ի բարօրություն Երեւանի»,-ասաց Վիկտոր Մնացականյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայկ Մարությանը հայտարարել էր, որ կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031