Լրահոս
Օրվա լրահոսը

«Նայեք, թե ինչպես են Ադրբեջանի դրոշի հետ վարվում թուրք ոստիկանները և ինչպես են արձագանքում քաղաքացիները»

Սեպտեմբեր 09,2023 12:34

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Երեկվա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանն ՈւԵՖԱ-ի կողմից արգելք էր դրվել մարզադաշտ բերել Ադրբեջանի դրոշներ։

Սակայն դրանից Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքը չթուլացավ, ինչպես փորձում էին ներկայացնել մեզանում ոմանք։

Դիտեք այս կարճ տեսանյութը և նայեք, թե ինչպես են Ադրբեջանի դրոշի հետ վարվում թուրք ոստիկանները և ինչպես են արձագանքում քաղաքացիները»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ոստիկանը մարզադաշտի մուտքի մոտ երկրպագուի մոտ ադրբեջանական դրոշ գտնում։ Նա խնամքով ծալում է այն, համբուրում ու ծափերի ներքո հանձնում իր կին օգնականին, որը նույնպես դրոշը մի քանի անգամ մոտեցնում է շուրթերին։

Վարուժան Գեղամյանը երեկվա խաղից ևս մեկ տեսանյութ է տարածել․ «Խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող թուրք աղջիկը չի բռնում հայ ֆուտբոլիստի ձեռքը։

Տեսանյութը երեկվանից ակտիվորեն տարածվում է թուրքական ազգայնամոլների կողմից՝ որպես ճիշտ վարքի օրինակ։

Հիշեցնեմ, որ ըստ վերջին տարիների բոլոր սոցհարցումների՝ Թուրքիայում հայերը և Հայաստանը համարվում են գլխավոր թշնամիները և սպառնալիքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեսնե՞ս կգա մի օր, որ մենք էլ Արցախի դրոշի նկատմամբ կունենանք այսպիսի մոտեցում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930