Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պաստառների վրա փակցնում են այլ պաստառներ, համերգների ու կրկեսի ազդագրեր». Տիգրան Արզաքանցյան

Սեպտեմբեր 13,2023 11:13

«Ես «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարն եմ, բայց մեզ մոտ ժողովրդավարություն է, մենք ունենք մեր քաղաքապետի թեկնածուն, փոխքաղաքապետի թեկնածուն, տարբեր ոլորտների մասնագետներ՝ մշակույթի գործիչներ, ճարտարապետեր եւ այլն, ու բոլորին ճանապարհ ենք տալիս :

Ես երբեք ցանկություն չեմ ունեցել լինել Երեւան քաղաքի քաղաքապետի թեկնածու, ոչ էլ մտածել եմ այդ մասին, բայց Երեւան քաղաքի հանդեպ երբեք անտարբեր չեմ եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Տիգրան Արզաքանցյանը՝ կոչ անելով երեւանցիներին ծանոթանալ իրենց կուսակցության ծրագրին:

Հարցրինք ՝ ո՞ւմ են համարում իրենց ուժի հիմնական մրցակից: «Մեր առաջին մրցակիցը իշխանության թեկնածուն է, իրենք ունեն մեծ հնարավորություններ, ինչը թաքցնել հնարավոր չէ: Ամեն տեղ իրենց պաստառներն են, հավաքների ժամանակ օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրս եւ հնարավոր բոլոր լծակները: Ժողովուրդը պետք է կարծիք կազմի իշխանության թեկնածուի վերաբերյալ»,-ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Խախտումների մասին խոսելիս էլ հավելեց. «Մեր պաստառները փակցնում ենք թույլատրված հասցեներում, բայց հետո տեսնում ենք, որ մեր պաստառների վրա փակցված են ուրիշ թեկնածուների պաստառներ, համերգների, կրկեսի ազդագրեր: Հաճախ նաեւ պատռում են դրանք, ու այս ամենը, բնականաբար կատարվում է այն մարդկանց պատվերով, որոնք մեզանից ազդված են, վախեցած, վտանգ են սպասում, որովհետեւ մենք արդար, մաքուր ուժ ենք, մեր կուսակցությունը վարկաբեկված չէ, միշտ քննադատել ենք թերի աշխատանքները, սխալ մեկնաբանումները ու այն ամենը, ինչը դեմ է մեր պետականությանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930