Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարան Պատվիրակությունները Համատեղ հայտարարություն են արել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 20,2023 01:04

ԵԽ պատգամավորները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:

ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալջուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովատչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման վերաբերյալ:

«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Մենք ցավում ենք օրվա սկզբում ականների պայթյունների հետևանքով զոհերի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Սակայն դա ոչ մի դեպքում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան: Հստակ, նախապես ծրագրված հարձակումը շփման գծի ողջ երկայնքով, որը տեղի է ունեցել պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց և վերջին շաբաթների ընթացքում նկատվող ադրբեջանական զինուժի կուտակումն ու ագրեսիվ հռետորաբանությունը բացարձակապես անընդունելի են»,-ասված է հայտարարության մեջ։

ԵԽ պատգամավորները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ հայտարարելով. «Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ միջոցն են, և ԵՄ-ն միշտ պատրաստ է եղել աջակցել այդ գործընթացին։

Մենք ափսոսում ենք այն փաստի առթիվ, որ Բաքվի հարձակումը լրջորեն խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները և կոչ ենք անում Ադրբեջանի նախագահին ընդունել Հայաստանի վարչապետի վերջին կոչերը՝ վերսկսելու բանակցություններն ամենաբարձր մակարդակով։

Հիշում ենք, որ հարձակումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում մեծ հումանիտար ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից վերջին ինն ամիսներին Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի ստանձնած պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումներով: Մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ամբողջությամբ և մշտապես վերականգնվի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930