Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վերջապես պետք է հասկանալ, որ բոլոր հարցերում տապալված իշխանությունը չի կարող կայունություն և խաղաղություն բերել․ Վարուժան Գեղամյան

Սեպտեմբեր 23,2023 22:50

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

2020 թ. նոյեմբերի 9-ից մեզանից շատերին համոզեցին, որ կարիք չկա փոխելու իշխանություն, որովհետև անկայուն վիճակ է։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։

2021 թ. մայիսին Սյունիքում և 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը մտավ Վայոց Ձոր ու հասավ մինչև Ջերմուկ, մեզանից շատերին նորից համոզեցին, որ անկայուն է ու պետք չէ փոխել իշխանություն։ Ու մնաց ներկայիս իշխանությունը։

2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց Արցախում ու պատրաստվում է հարձակում նաև Սյունիքի ու Վայոց Ձորի վրա, նորից փորձում են համոզել, որ անկայուն է և պետք է այլ բաների մասին մտածել։

Իշխանափոխության դեմ քարոզում են նույն մարդիկ ու նույն տեքստերով։ Իշխանափոխություն ուզում են բոլորը, բացի ներկայիս իշխանությունից։ Դա կոչվում է աթոռակռիվ, որ տալիս է ներկայիս իշխանությունը։
Վերջապես պետք է հասկանալ, որ բոլոր հարցերում տապալված իշխանությունը չի կարող կայունություն և խաղաղություն բերել։ 2020-ի պատերազմը չհաշված՝ արդեն 3 պատերազմ բերել է, որի արդյունքում ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի այլ մարզերում ենք ունեցել տարածքային կորուստներ և հարյուրավոր զոհեր։ Չեմ խոսում Բաքվի բանտերում մինչև հիմա գտնվող տասնյակ հայ զինվորների մասին, որոնց 3 տարի է՝ չեն կարողանում տուն բերել։

Այնպես որ մեր միակ փրկությունը Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների հեռացումն է։ Միասին օգնենք, որ հաջողենք ու լծվենք ամեն մեկս մեր գործին՝ վստահ լինելով, որ մեր արածը թղթով չեն հանձնի թուրքին, ինչպես որ արեցին Գորիս-Կապան ճանապարհի, Քարվաճառի կամ Բերձորի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930