Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետութիւն» որակելով ՀՀ պետականութեան ամրակայման առաջադրանքն իրականացնող Հայ դատի համակարգը, նման յերիւրանքներ տարածողները կը հարուածեն պետականութիւնը. «Ազդակ»

Հոկտեմբեր 05,2023 10:41

Միջազգային քրէական դատարանի անդամակցութեան կամ այս պարագային Հռոմի կանոնադրութեան վաւերացման նիստին իշխանութեան խմբակցութենէն հնչեցին Հայ դատի համակարգը պետականութեան հակադրող միտքեր:

Անոնք բանաձեւուեցան Հռոմի կանոնադրութեան վաւերացման նկատմամբ ընդդիմութեան դիրքորոշումին իբրեւ խորքային դրդապատճառներ: Առանցքայինը այդ դրդապատճառներուն, ըստ այդ հայեցակարգին` Հայ յեղափոխական դաշնակցութիւնն է կամ ընդհանրապէս դաշնակցական մտածելակերպը:

Իշխանական պատգամաւորի տրամաբանութեամբ, Դաշնակցութիւնը կամ անոր Հայ դատի համակարգը միջազգային քրէական դատարաններուն մրցակիցն է: Հետեւապէս, եթէ պետութիւնը ռազմական յանցագործութիւններու դէմ բողոքելու դիմումներով ներկայանայ միջազգային համապատասխան դատարան, այդ պարագային ինչո՞վ պիտի զբաղի Հայ դատը:

Հայ դատի իրականացուցած հսկայածաւալ աշխատանքներէն միայն կարեւորագոյններուն խորագրային նշումները կը տապալեն այս կեղծ տեսութիւնը: Հռոմի կանոնադրութեան վաւերացման նիստի քննարկումներու առիթը օգտագործելով դարձեալ փորձ կը կատարուի հարուածելու Հայ դատը, միացեալ Հայաստանի գաղափարը, արուեստականօրէն հակադրելով ամբողջական Հայաստանը այսօրուան Հայաստանին:

Արցախը Ազրպէյճանի մաս նկատելէ ետք այժմ թիրախը սփիւռքի քաղաքական գործօնն է` զայն փորձել հակադրելով Հայաստանի պետութեան: «Չպետութիւն» որակելով Հայաստանի պետականութեան ամրակայման առաջադրանքը իրականացնող Հայ դատի համակարգը, նման յերիւրանքներ տարածողները ըստ էութեան իրե՛նք կը հարուածեն պետականութիւնը:

«Ա.»

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031