Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով եմ՝ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա». Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը

Նոյեմբեր 02,2023 14:44

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր, բարերար Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում անդրադարձել է արցախցիների պարտադրված զանգվածային արտագաղթին և ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անարդարացի բանտարկություններին:

«Հուսով եմ՝ միջազգային տերություններն անտարբեր չեն մնա, քանի որ նմանատիպ գործողությունների անպատժելիությունը նպաստում է նոր անարդարությունների իրականացմանը: Պետք է դրան դեմ արտահայտվենք», – Քրիստիան Ամանփուրի հետ հարցազրույցում ասել է Աֆեյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930