Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա». Գուրգեն Ներսիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2023 23:23

«Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ՝ ստախոս ա, ու իրեն փիառ ա անում»,- այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը խորհրդարանում։

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Ս.Բաբայանը 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է` որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։

Մենք Բաբայանի խոսքերը փոխանցեցինք այդ քրեական գործը հարուցած եւ քննած, ապա այդ մասին մեզ տված հարցազրույցում հայտնած Գուրգեն Ներսիսյանին, ով պատերազմից հետո Արցախի գլխավոր դատախազ էր աշխատում: Ներսիսյանը լսելով Սամվել Բաբայանի մեղադրանքներն ասաց.

«Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել եւ դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է»։ Գուրգեն Ներսիսյանը պնդում է՝ Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930