Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը և Շվեդիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի առանցքային թեմաների շուրջ

Դեկտեմբեր 01,2023 15:33

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:

Ի շարունակություն երկու նախարարների միջև ակտիվ քննարկումների՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին՝ ընդգծելով ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված հայ-շվեդական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնվող օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ երկուստեք կարևորելով Եվրոպական միության հետ մոտարկման միջոցով ՀՀ քաղաքացիների և հասարակության համար շոշափելի արդյունքների ապահովումը։

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով ընձեռնվող հնարավորությունները՝ կարևորելով դրա կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների գործուն ներգրավվածությունը, ներդրումների խրախուսումը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031