Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Մեր 32 զինծառայողները սպասեցին ոչ թե երկու ամիս, ինչպես 2021-ին խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, այլ երկուսուկես տարի»

Դեկտեմբեր 14,2023 16:14

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով ադրբեջանական բանտերից հայրենիք վերադարձած մեր 32 ռազմագերիների մասին, ասաց. «Առաջին հերթին մենք պետք է պատկերացնենք, թե ինչ կարգավիճակ են ունեցել մեր զինվորները՝ գտնվելով Ադրբեջանի տարածքում: Չէ՞ որ նրանք գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո: Այսինքն, պատանդառվել են: Ռազմագերին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված կոնկրետ զինծառայող է կամ քաղաքացիական անձ: Այս դեպքում մեր այս զինվորներին պատանդառել էին:

Հիմա հիշեք, որ դեռեւս 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին այս ազգակործանը մուրճը թափահարելով գոռում էր, թե մեր գերիները մի երկու ամիս էլ կարող են սպասել: Սպասեցին ոչ թե երկու ամիս, այլ երկուսուկես տարի: Երեւի աշխարհում միակ երկիրն ենք, որ նման ձեւով են վարվում իրենց զինվորների հետ: 2020 թվից մինչեւ օրս արդեն երեք տարի անցել է եւ մեր զոհված զինծառայողների անունները չեն հրապարակել: Անհետ կորած զինծառայողների անունները չեն հրապարակել, որ հասարակությունն իմանա նաեւ՝ ով է իր զինվորը եղել եւ ով է իր կյանքը զոհել հանուն Հայաստանի Հանրապետության: Եվ հիմա մեզ իրապես հայտնի չէ, թե Ադրբեջանի բանտերում քանի պատանդառված զինվոր ունենք, քաղաքացիական քանի անձ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավար կա: Երկու օր առաջ հայտարարեցին, թե ադրբեջանական բանտերում եւս 23 անձ կա մեր քաղաքացիներից; Բայց համոզված եմ, որ այդ թիվը կրկնակի, եռակի անգամ ավելի է:

Հիմա սրանք 32 մեր զինծառայողների վերադարձը դարձրին իրենց համար շոու: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը կարողացել էին հայտնաբերել եւ նույնականացնել «տիգրովկա» կնոջը, որ այն ժամանակ հագել էր այդպիսի համազգեստ, իսկ հիմա հասարակության համար սեւազգեստ մոր, թե բարեկամի տեսքով էր հանդես գալիս»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031