Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Ստեղծվելու են սեւերի ու սպիտակների լրատվամիջոցներ, լինելու են իշխանությունների համար սիրելի եւ ոչ սիրելի ԶԼՄ-ներ». Լրագրողների մտահոգությունները

Դեկտեմբեր 21,2023 14:41 Share

Այսօր «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց. «Մի հատ թյուր կարծիք կա, որ ժողովրդավարության մեջ իշխանությունը չի ուզում, որ իրեն քննադատեն: Իշխանությունը մեծ կարիք ունի քննադատության: Առո՛ղջ քննադատության: Խնդիրն այն է, որ այն քննադատությունը, որը հաճախ մեծ «շուխուռ» է անում, դա այն աստիճանի ազդեցություն չունի հանրային կյանքի վրա, քան այն առողջ քնննադատությունը, որը մնում է ստվերում: Իշխանությունը կարիք ունի քննադատության այնքանով, որ եթե մեկին չես քննադատում, նա լճանում է եւ դառնում է «նախկիններ»: Մենք չենք ուզում դառնալ նախկիններ, ուզում ենք անընդհատ լսենք մեր սխալները եւ դրա շնորհիվ աճենք»:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանն ասաց, որ եթե նախագիծն ընդունվի, մեդիա դաշտն ավելի է բեւեռացվելու. «Ստեղծվելու են սեւերի ու սպիտակների լրատվամիջոցներ, թիրախավորվելու են այն ԶԼՄ-ները, որոնք չեն միանալու ինքնակարգավորմանը, լինելու են իշխանությունների համար սիրելի եւ ոչ սիրելի ԶԼՄ-ներ: Ինչո՞ւ եք որոշել այս հատվածը բաց թողնել: Լինելու են լավեր ու վատեր, թիրախավորելու են, ինչի՞ է սա տանելու»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Մեր նպատակն այն է, որ այդ բեւեռեցումը հաղթահարվի մասնագիտական նորմերով»: Ըստ նրա, եթե ինքնակարգավորում չլինի, հասարակությունը շարունակելու է ականատես լինել մեր ներքին ինֆորմացիոն պատերազմին. «Հիմա ներքին ինֆորմացիոն պատերազմ է գնում տարբեր քաղաքական ուժերի եւ նրանց կողմից հովանավորվող լրատվամիջոցների: Ցանկալի է սա հաղթահարել»:

Աշոտ Մելիքյանը նաեւ նշեց, որ լրագրողին հավատարմագրումից զրկելու նորմը պետք է օրենսդրությունից հանել ու այն չկիրառել: Եթե լրագրողը, որը, օրինակ հավատարմագրվել է ԱԺ-ում, խախտի էթիկայի նորմը, նրան ոչ թե պետք է զրկեն հավատարմագրումից, այլ դիմեն Դիտորդ մարմնին, որի եզրակացությունը այդ լրատվամիջոցը պարտավոր է տարածել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031