Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում

Հունվար 10,2024 16:40

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:

Իրականացրած կրթական լայնածավալ բարեփոխումների արդյունքում ռազմական ակադեմիան հնարավորություն է ստացել հայտ ներկայացնել՝ Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամակցելու նպատակով։

Հաշվի առնելով ակադեմիայի իրականացրած կրթական բարեփոխումները՝ հայտը հաստատվել է:

Անդամակցելով միջազգային ասոցիացիային, որի անդամ են 19 ռազմական ակադեմիաներ (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Իսպանիա, Բրազիլիա, Կատար, Լեհաստան, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, Կոլումբիա, Ֆիլիպիններ, Կոսովո), Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության

նոր հնարավորություններ է ստանում, մասնավորապես՝ օգտվելու աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների կրթական բազմաթիվ ծրագրերից, այդ թվում՝ ուսանողների փոխանակում, դասախոսների վերապատրաստում և փոխանակում, կրթական համատեղ ծրագրերի իրականացում, վարժանքներ և այլն:

ՀՀ ՊՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031