Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբները սերիալ են նկարում Նարեկ Մալյանի վեպի հիման վրա

Փետրվար 19,2024 23:13

Նարեկ Մալյանի «Զրոյական կետ» վեպը, որը հրատարակվել էր 2017 թվականին, մեկ  տարի անց թարգմանվել էր նաեւ արաբերեն՝ Եգիպտոսի Ալ Արաբի հրատարակչության կողմից: Այժմ արաբները սերիալ են նկարում Մալյանի վեպի հիման վրա: Ալ Արաբի հրատարակչությանն էլ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս Ռամադանից առաջ կարդալ «Զրոյական կետը»:

Արաբական հրատարակչության ֆեյսբուքյան էջում այս ամենի մասին անդրադարձ կա, ինչը քննարկվել է հետեւորդների կողմից:

Հիշեցնենք, որ «Զրոյական կետ» վեպում քաղբանտարկյալ հեղինակը միավորել է տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում եւ կրոնական տարբեր քաղաքակրթություններում տեղի ունեցող իրադարձությունները մի կետում՝ զրոյական: Գիրքը սկսվում ու ավարտվում է պատարագով, ինչի միջոցով փորձ է արվել նուրբ համեմատական գիծ տանել ժամանակակից աշխարհի ու միջնադարյան կրոնական ֆանատիզմի միջեւ:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829