Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Մարտ 03,2024 16:43

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը

Ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ նշենք, որ ֆորումի շրջանակներում շփումներ են տեղի ունեցել նաև Ծոցի տարածաշրջանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լուիջի Մայոյի, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի, Իրաքի, Թուրքիայի, ԱՄՆ այլ պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ: Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031