Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում քանդվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանի կիսանդրին

Մարտ 03,2024 22:30

Հայքի մշակույթի օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը

Հայկական մշակութային ժառանգության յուրացումը և ոչնչացնումը հանդիսանում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության անբաժանելի մասը։ Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։

Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Այդ քաղաքականության նպատակն է Արցախում վերացնել հայկական քաղաքակրթությունն ու հայկական ինքնությունը։ Նշված քաղաքականության վառ ապացույց է հանդիսանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրված բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանի կիսանդրու քանդումը։

Ծատուրյան Ալեքսանդր Հովսեփի: Ծնվել է 28.4.1865թ. Զաքաթալայում։ Մահացել է 31.3.1917թ., Թիֆլիսում:

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031