Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 8-ին մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող կանանցից և աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու»․ Տիգրան Ավինյան

Մարտ 04,2024 10:33

«Այս տարի առաջին անգամ մարտի 8-ին մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող կանանցից և աղջիկներից ուղևավարձի գումար չի գանձվելու»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա վստահեցրեց՝ մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում քաղաքապետարանը տարբեր նախաձեռնություններով հանդես կգա․ «Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների շուրջ 15 հազար կին գործընկերների կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։ Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս՝ Գայանե բալետին ներկա գտնվելու համար»։

Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձել է Երևանին, նաև հայտնեց համալիրի հիմնանորոգման մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031