Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում. Արամ Իսաբեկյան

Մարտ 12,2024 23:35

Գեղարվեստի պետական ակադեմիայի նախկին ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի Գեղարվեստի պետական  ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է  Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների»  ցուցակում են: Իհարկե  խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում որ համաձայն լինի այս ծրագրերին և  անհասկանալի է թե առանց մեր համաձայնության  ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել 80 տարվա փառապանծ պատմություն ունի,  կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի  չի այս վերաբերմունքին»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031